Աշխարհահռչակ հայ
շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, РУСАРМИНФО-ի հետ բացառիկ զրույցում
հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Հայաստան:
«Ես սիրում եմ Երևանը,
այնտեղ հարմարավետ է»,- ասել է Նիկոլ Ազնավուրը՝ պատմելով Հայաստանի մայրաքաղաքից ստացած
տպավորությունների մասին:
Նա պատմել է նաև,
որ իր համար միակ խնդիրը Հայաստանում եղել է հայերենի չիմացությունը:
«Հիմա ես ակտիվորեն
սովորում եմ հայերենը: Ապրելով Հայաստանում՝ դա ավելի արագ կստացվի»,- ասել է նա:
Նիկոլա Ազնավուրը
շեշտել է՝ ինքը հայ է, և դա չի քննարկվում: Նա նաև պատմել է, որ հանգստյան օրերին սիրում
է այցելել հայկական շուկա: Նրա խոսքերով՝ այնտեղ մարդիկ մոտենում են իրեն ու ռուսերեն
խոսում: Ի պատասխան՝ նա գլուխը շարժում է և ասում, որ ռուսերեն չի խոսում: