Ադրբեջանում սկանդալ
է բռնկվել Yandex ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։
Օրերս համացանցում տեսանյութ
է հայտնվել, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները»,
պատասխանում է. «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն
ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։
Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան
թաթարներ», հայտնում է Panorama.am-ը։
Պարզվել է, որ ձայնային
օգնականը փոխանցել է համացանցում ամենատարածված տեղեկատվությունը՝ Yandex որոնողական
համակարգի գլխավոր հրապարակումներից:
Մոսկվայում ադրբեջանական
համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը սրա հետ կապված տեսաուղերձ է հղել Yandex-ին։ Ադրբեջանական
ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները»,
«Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայում Ադրբեջանի էջից։