Երևանի ավագանու
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է,
որ Հանրապետության հարապարակի գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության
խնայված միջոցներից:
Երևանի քաղաքապետարանի
բյուջեից 71 մլն դրամ կամ մոտ 150,000 դոլար է հատկացվել նոր տոնածառի համար:
Ավելի վաղ
հայտնի դարձավ, որ Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու,
աշխատանքները սկսվել են:
«2005-ից
ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի
լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր
բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի
արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 մետր երկարությամբ
լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», – ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Հակոբ Կարապետյանը:
Նախորդ տարիներին
Հանրապետության հրապարակում տեղադրվել է միևնույն ձևավորմամբ, բնական ճյուղերով տոնածառը,
որը չի արժանացել մայրաքաղաքի բնակիչների միանշանակ համակրանքին: