Մետրոյի երկու կայարանի ավելացումը երազանք չէ: Այս մասին
այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ
«իրենք չեն ասում, թե կառուցելու են, իրենք աշխատանքներ են տանում կառուցելու ուղղությամբ:
«Կան 1985թ.-ին արված հաշվարկներ, կա աշխատանքային խումբ,
որը աշխատում է: Երբ մենք ասում ենք՝ խոսքը 2 կայարանի մասին է, բնականաբար, կլինի
սկզբում առաջինը, հետո՝ երկրորդը: Երկու կայարան երկու-երեք տարում չի լինի: Մենք գիտենք
ճանապարհը, որոնցով անցնելու է մետրոն, և մենք թույլ չենք տալու, որ այդ ճանապարհին
շենքեր կառուցվեն: Մեկը կլինի «Թումո»-ի մոտ, մյուսը՝ «Կվարտալ»: Առաջինը մոտ ժամանակներում
կլինի, երկրորդը՝ հեռու ապագայում»,- ասաց նա: