Դավոսի համաշխարհային
տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող
ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել
19-րդ հորիզոնականում:
Սա նշանակում
է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների
ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:
Նշված ցուցանիշը
կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը
հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է:
Նիկոլ Փաշինյան՝ Facebook