Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի
հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:
Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում
առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:
Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ.
հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը
նշված ընկերություններ: