Մոսկվայում տեղի է ունեցել «Փայլուն բժշիկ-2019» ամենամյա
մրցանակաբաշխությունը, որին արժանացել են Ռուսաստանի 15 լավագույն բժիշկները և առողջապահության
ոլորտի ներկայացուցիչները:
«Տարվա գլխավոր անվանակարգում՝ «Փայլուն բժշիկ-2019», հաղթող
է ճանաչվել հայտնի բժիշկ Վարդան Խաչատրյանը: Տարվա գլխավոր բժիշկը հաղթել է նաև երկու
այլ անվանակարգերում՝ «Տարվա վիրաբույժ» և «Տարվա բլոգեր»»,- հաղորդում է
Bloggmagazine պարբերականը:
Եվս երեք հայ բժիշկներ հաղթող են ճանաչվել հետևյալ անվանակարգերում.
«Ատամնաբույժ-օրթոպեդ-2019»՝ Էդուարդ Մարգարյան, «Ատամնաբույժ-տեխնիկ-2019»՝ Կարլեն
Երիցյան, «Կոսմետոլոգ-2019»՝ Խորեն Ղամբարյան: