Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա BAFTA մրցանակաբաշխությունը, որին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել են Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը: Գրում է Spletnik.ru-ն:Արդեն երրորդ տարին անընդմեջ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին բաց չեն թողնում միջոցառմանը հյուրերին միանալու և հաղթողներին շնորհավորելու հնարավորությունը:
Գրում է Spletnik.ru-ն: Ամերիկյան «Օսկարին» համարժեք բրիտանական այս մրցանակաբաշխության շրջանակներում կարմիր գորգի վրա Միդլթոնը հայտնվել էր չափազանց նրբագեղ ծաղկային ձեւավորումով: սպիտակ հագուստով:Հարկ է նշել, որ այս տարի զույգը BAFTA մրցանկաբաշխությանը ներկա էր գտնվում ոչ միայն որպես հանդիսատես, քանի որ արքայազն Ուիլյամը մասնակցում էր արարողությանը:
Եղիսաբեթ Երկրորդի թոռը 2010 թ-ից Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի պատվավոր նախագահն է և Ալբերտ համերգասրահի բեմ բարձրացել էր կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար Fellowship մրցանակը հանձնելու համար:
Նյութի հեղինակ՝ Տաթև Ավետիսյան