Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին հաղորդագրություն
է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական
կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք
է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ
հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու
վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն
առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությանը ենթադրյալ կաշառք տալու
մասին:
Աղբյուրը՝ News.am