Երգչուհին օրեր առաջ իր ինստագրամի էջում լուսանկար էր հրապարակել
և գրել. «Այսօր սկսվում է դեպի Էմիրություններ մեր շրջագայությունը, որտեղ ելույթ եմ
ունենալու մի միջազգային նախագծի շրջանակներում, ուր ներկայացնելու եմ Հայաստանը: Էմիրատներում
շարունակելու ենք «Արմատ»-ի նկարահանումները,որի ընթացքում փորձելու ենք բացահայտել
տեղի հայկական համայնքը, ծանոթանալու ենք նոր ու հետաքրքիր մարդկանց հետ: Մեր էջերն
այս օրերին կլինեն ակտիվ, կփորձենք հնարավորինս լուսաբանել շրջագայությունը»:
Ինչպես միշտ երգչուհին շրջագայության է մեկնել իր թիմի հետ,
որտեղ նաև հետաքրքիր տեսանյութեր են անում: Հաճախ էլ լուսանկարներ հրապարակում, որոնք
ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Մհեր Մկրտումյանի հետ։
Նյութի հեղինակ՝ Տաթև Ավետիսյան