Փետրվարի 4-ից մեկնարկել է Հայաստանի գավաթի կանոնավոր անդրանիկ առաջնությունը:
Առաջնությանը սկսվել է 4 թիմերի շրջանաձև պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը
դուրս կգան Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նրանց կմիանան Ա լիգայում
հանդես եկող 6 ակումբները և փայքարը կշարունակեն Փլեյ Օֆֆ փուլում:
Հայաստանի գավաթի Փյել Օֆֆ-ը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ միմյանց
հետ կպայքարեն վիճակահանությամբ իրար դեմ դուրս եկած ակումբները: Հավասար արդյունքի
դեպքում հանդիպմանը կավելացվի 5 րոպե լրացուցիչ ժամանակ:
Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում
պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:
Հայաստանի գավաթին կմասնակցեն հետևյալ թիմերը` «Արագած» (Երևան), «Ուրարտու Վիվառո»
(Երևան), «Արթիկ-Ման Հոլդինգ» (Արթիկ), ՖԻՄԱ (Երևան), «Էրեբունի Սեդարս» (Երևան),
«Արցախ» (Ստեփանակերտ), «Արագած 2» (Երևան), «Կիլիկիա» (Երևան), «Գյումրի» (Գյումրի),
«Լեգեոն» (Երևան):
Նյութի հեղինակ ՝ Տաթև Ավետիսյան