Ծրագիրը շարադրված է գեղարվեստական ոճով և զուրկ է ծրագրում
ներկայացված ցանկությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ որևէ առարկայական կոնկրետ
հիմքից, կոնկրետ ծրագրից և գործողությունից, կոնկրետ ֆինանսական հիմնավորումից: Ծրագիրը
որևէ առնչություն չունի տնտեսական հեղափոխության հետ, այն է՝ տնտեսության մեջ արմատական,
խորքային, աստիճանականությունը բացառող թռիչքաձև և արագ զարգացումների հետ: Անհասկանալի
է, թե ինչ ճանապարհներով են բարելավելու ներդրումային միջավայրը և ինչպես կարող է լուրջ
քաղաքական-մասնագիտական գրավչությունից զուրկ կառավարությունը, որն այս 10 ամիսների
ընթացքում արտաքին դիվանագիտական հարաբերությունների ոլորտում որևէ լուրջ տնտեսական
ձեռքբերում չունի, գրավչություն հաղորդել ներդրումային միջավայրին և լուրջ ներդրումներ
ապահովել անհայտ աղբյուրներից, առավել ևս հարկային մեր կարծիքով սխալ քաղաքականություն
վարելով: Ինչ վերաբերում է տարբեր ոլորտների զարգացմանը, ապա դրանք չեն համապատասխանում
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության չափանիշներին և ռեալ գնահատելով արդեն
իսկ այդ ոլորտներում տիրող լճացած իրավիճակը, կարող ենք ենթադրել, որ նույնը շարունակվելու
է նաև առաջիկայում: Փաշինյանի՝ ծրագիրը տնտեսական հեղափոխության մեկնարկ բնորոշումը
մենք որակում ենք հասարակությանը մատուցվող հերթական պոպուլիստական քայլ, քանզի հետիշխանափոխական
էյֆորիան այլևս չկա և միայն տնտեսական ոլորտում պոպուլիստական հայտարարություններով
է հնարավոր լինելու երկարացնել իր կառավարության նկատմամբ հասարակության հանդուրժողականությունը:
Загрузка...
EverNews
Քաղաքականություն
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության կարծիքը ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ
Загрузка...
загрузка...
Загрузка...