Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ընդդիմության առաջնորդից
կառավարության ղեկավար դառնալուց հետո ինքը մնացել է նույն մարդը։ Այս մասին, «Արմենպրես»-ի
փոխանցմամբ, շվեյցարական RTS ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ
Փաշինյանը։
«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը
գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից,
ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- ասել
է Փաշինյանը։