ՀՀ վարչապետը՝ այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարիին: Այս մասին
տեղեկացանք կառավարության ֆեյսբուքյան էջից։
Մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում՝
Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել
նրա հետ:
Պարոն Փաշինյանը՝ կազմակերպել է հանդիպումը, զրուցել է փոքրիկի
հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ խաղեր: