ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպմանը
ընդգծել եմ, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս #Չինաստանի🇨🇳
հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն
քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար:
Քննարկել ենք հայ-չինական #առևտրատնտեսական հարաբերությունների
հետագա խորացման և ընդլայնման հարցեր և այս առումով կարևորել հայ-չինական միջակառավարական
#հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում:
Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության
և ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին,
էներգետիկ և #տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության
և բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև
մուտքի #արտոնագրային ռեժիմի դյուրացումը:
Անդրադարձել ենք նաև նոյեմբերին #Շանհայ քաղաքում կայանալիք
«Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին #Հայաստանի🇦🇲
հավանական մասնակցության թեմային: