Առողջապահության նախարարությունն այսօր Դիլիջանում փորձարկել է Հայաստան բերված
շտապօգնության առաջին ուղղաթիռը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Facebook-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Փորձարկում ենք պացիենտի տարհանումը
Դիլիջանից»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապօգնության ավտոմեքենան մոտենում ուղղաթիռի
վայրէջքի հրապարակին և ինչպես են բուժաշխատողները հիվանդին ավտոմեքենայից տեղափոխում
ուղղաթիռի մեջ։
Այդ ամբողջ գործողությանը ներկա է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այս ուղղաթիռը Հայաստան էր բերվել փետրվարի 22-ին Մարսելից։ Այն շահագործման
է ընդունել «Armenian Helicopters» ընկերությունը։ Սա առաջին ուղղաթիռն է, որով ՀՀ
առողջապահության նախարարությունը պատրաստվում է սանիտարական ավիացիայի ծառայություններ
ներդնել Հայաստանում։