Այսօր
իմացա, որ մեր փառապանծ իշխանությունները ապրիլի 23-ը ուզում են հռչակել “Քաղաքացու
օր”:
Ինչ
խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց կիսատ է:
Առաջարկում
եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ
վերանայեն օրացույցը և մցնեն նոր, հեղափոխական օրացույց:
Օրինակ՝
1.
Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր
տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:
2.
12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:
3.
Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:
4.
Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի
1-ին:
5.
Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը
Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:
6.
Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն
այլևս պետք չէ:
ՆՈՐ
ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն: