Հայաստանի հավաքականից
հրավեր ստացած ֆուտբոլիստները ժամանել են «Ավան» ակադեմիա, որտեղ կնախապատրաստվեն Եվրոպայի
առաջնության նախընտրական փուլի Բոսնիա և Հերցոգովինայի դեմ արտագնա և Ֆինլանդիայի դեմ
տնային հանդիպմանը:
ՀՖՖ մամուլի
բաժնի փոխանցմամբ, առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը,
որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան: Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը
ֆուտբոլի ակադեմիայում: