Կենտրոնի թաղապետի հայտարարությունը, թե կենտրոնում ավտոկայանատեղիները
կթանկանան՝ ապագայի մասին է։ Այսկերպ այսօր Երևանի քաղաքապետը մեկնաբանեց Վիկտոր Մնացականյանի
հայտարարությունը․ «Կենտրոնի թաղապետը միշտ նայում է առաջ և ապագայի մասին է խոսում,
ինչը շատ ողջունելի է։ Երբ մենք խոսում ենք մեր երազած Երևանի մասին, և երբ դա արդեն
կլինի, կլուծվի տրանսպորտային համակարգի հարցը, բնականաբար, ընդօրինակելով նաև զարգացած
երկրների օրինակը, մենք կարող ենք որպես սահմանափակում՝ բեռնաթափելու համար կենտրոնը,
ունենալ այդպիսի սահմանափակում»։
Մանրամասները՝ տեսանյութում։