ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր՝ Գևորգ Պապոյանը, իր ֆեյսբուքյան
էջում գրառում է տեղադրել և նշել, որ․ «այս
կառավարությունն է լուծում տալու այս մարդկանց տասնամյակներ տևող խնդիրներին»։
Այսօր նորից
այցելեցի Րաֆֆու 111 շենք, սակայն այս անգամ արդեն պատկան մարմինների՝ Պետական գույքի
կառավարման և Քաղաքաշինության կոմիտեներից ստացված պատասխաններով։ Նշեմ, որ բավականին
հուսադրող պատասխաններ ենք ստացել և առաջիկայում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ևս կանդրադառնամ
այս հարցին։ Հավատացած եմ, որ հենց այս կառավարությունն է լուծում տալու այս մարդկանց
տասնամյակներ տևող խնդիրներին։