Ընդունել էի
գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով
- Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի – Քաջայայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ շեշտել եմ, որ #Գերմանիան🇩🇪 Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեծ նշանակություն է տրվում տարբեր ձևաչափերով երկրի հետ փոխգործակցության խորացմանը: Հավելել եմ, որ կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերը կարևոր ազդակ են դարձել երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար ու #համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարներ ստեղծել:
Կարևորել եմ
նաև երկու օր առաջ Երևանում 250 մեգավատ հզորությամբ #ջերմաէլեկտրակայանի վերաբերյալ
ուղիղ համաձայնագրի ստորագրումը, որում ընդգրկված է նաև գերմանական «#Սիմենս» ընկերությունը:
Շնորհակալություն
հայտնելով ընդունելության համար՝ Ուտե Կոխլովսկի–Քաջայան ասել է, որ երկու երկրների
կառավարությունների ղեկավարների այցելություններն իրենց համար խթան են դարձել՝ #Հայաստան🇦🇲 գալու և տեղում նոր գործնական կապեր
հաստատելու, ինչպես նաև հները ամրապնդելու համար: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում
սա Հայաստան այցելող ամենամեծ գերմանական գործարար #պատվիրակությունն է:
#Գործարար պատվիրակության
անդամները, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ու խորհրդատվական,
ավիացիոն, էներգետիկայի, լոգիստիկայի, մետաղաշինական, թվային առողջապահության, դուալ
կրթության, գյուղատնտեսության ոլորտների գերմանական ընկերություններ, պատմել են իրենց
ծավալած #գործունեության մասին, որին հաջորդել է հարցուպատասխան: